Նորյեմբերի 15-ին մենք՝ դասարանով, գնացել էինք Երևանի պատմության թանգարան։Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Մենք տեսանք ինչպես են մարդիկ ապրել քարանձավում, նաև տեսանք մամոնտի ժանիք։ Ինձ ամենաշատը դուր եկավ այն, որ մենք խաղացինք Երևանի հետ կապված շատ հետաքրքիր խաղ։ Խաղը կայանում էր նրանում, որ  մենք լսեցինք  Երևանի մասին շատ տեղեկություններ։ Երևանի հատակագծի վրա մեզ ցույց տվեցին Երևանի վերաբերյալ շատ հետաքրքիր բաներ։ Այնուհետև մենք  բաժանվեցինք թմերի և մեզ հարցեր էին տալիս Երևանի հետ կապված, և մենք պետք էր պատասխանեինք  ճիշտ։ Նաև  մենք տեսանք Երևանի դրոշը  և զինանշանը։

Оставьте комментарий